Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կողոպտել են Կլոդ Լելյուշի կախարդական ճամպրուկները

Կողոպտել են Կլոդ Լելյուշի կախարդական ճամպրուկները
14.01.2018 | 14:51

Ֆրանսիացի հռչակավոր ռեժիսոր Կլոդ Լելյուշը հունվարի 13-ին հայտարարել է, որ գողացել են իր ապագա ֆիլմի սցենարի միակ տարբերակը: Նա խնդրել է գողերին վերադարձնել սցենարը` գրում է Le Parisien-ը: Գողությունը մի շաբաթ առաջ է եղել, երբ Լելյուշը գնացել է պրոդյուսերական Les Films 13 ընկերություն: Արձակուրդից վերադարձող 80-ամյա ռեժիսորը կանգնեցրել է մեքենան ու սկսել երեք ճամպրուկները հանել:

Այդ ժամանակ ճամպրուկներից մեկը, որի մեջ «Այո և ոչ» անվանումով ֆիլմի սցենարն էր, անհետացել է: Ճամպրուկում եղել է և Լելյուշի «հազարէջանոց» նոթատետրը, ուր վերջին 50 տարվա գրառումներն են: «Գողացել են իմ կախարդական ճամպրուկները, որ ողջ կյանքում ուղեկցել են ինձ, որտեղ իմ ներշնչումն է»` ասել է Կլոդ Լելյուշը: Գողացված ճամպրուկում եղել են 15 000 եվրո, բանալիներ, անձնագիր ու ժամացույց: «Ես միշտ մոտս փող եմ պահում` եթե հարկ լինի արտասահման մեկնել»` բացատրել է ռեժիսորը: Նա հույս ունի, որ գողերը կվերադարձնեն սցենարը` նա հավատում է հրաշքի: Կլոդ Լելյուշի «Տղամարդը և կինը» ֆիլմը նրան բերեց երկու Оսկար և Կաննի «Ոսկե դափնեպսակը», բայց չփրկեց «Այո-ն ու ոչը» կորցնելուց:

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ